19/06/2017 13:27
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել։
Ֆեդերացիան արդեն նոր գլխավոր քարտուղար ունի. այդ պաշտոնում նշանակվել է Արայիկ Բաղդադյանը, ով Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչն էր:
«Ֆեդերացիայում նշանակվել է երկու փոխնախագահ, հունահռոմեական ոճը կհամակարգի Արսեն Բադալյանը, իսկ ազատ ոճի ըմբշամարտի պատասխանատուն է Ռոբերտ Խաչատրյանը», - այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ըմբշամարտի ֆեդերացաիյի մամուլի խոսանկ Կարեն Գիլոյանը։
Սամվել Գևորգյանը կշարունակի ղեկավարել Երևանի ըմբշամարտի ֆեդերացիան. «Միայն մի տարբերություն կա՝ Երևանի ըմբշամարտի ֆեդերացիան կաշխատի ավելի ակտիվ», - նշեց Կ. Գիլոյանը։
«Լևոն Ջուլֆալակյանը չի փոխվել, նա ոունի տիտղոս, որը ցմահ է, դա օլիմպիական չեմպիոնի տիտղոսն է, նա շարունակելու է գլխավորել Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի ազգային հավաքականը», - նշեց ֆեդերացիայի մամուլի խոսնակը։
Կարեն Գիլոյնաի խոսքով՝ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը Հաբեթնակ Կուրղինյանն է լինելոը, որը եղել է հավաքականի մարզչական շտաբում։
Անդրադառնալով ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի նախկին մարզիչ Արմեն Մկրտչյանի հրաժարականին՝ Գիլոյանը ներկայացրեց նրա անձնական դիմումը և ասաց. «Դիմումում նշված է՝ աղջկաս հիվանդության պատճառով, խնդրում եմ ազատել հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից: Այն գրված և ստորագրված է իր ձեռքով: Արմեն Մկրտչյանը վատ չաշխատեց, Եվրոպայի առաջնությունից երեկ էլ Հայաստանը երեք բրոնզե մեդալ բերեց, կարճ էր ժամանակը, շնորհակալ ենք նրան աշխատանքի համար»:
Նշենք, որ ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահը «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանն էր, որը մոտ մեկ ամիս առաջ հրաժարվեց այդ պաշտոնից. այժմ ֆեդերացիայի աշխատանքները համակարգում է ՀԱՕԿ-ը։