20/06/2017 10:30
Նավթի համաշխարհային գները տարբեր ուղղություններով են ընթանում
Լոնդոնյան և Նյույորքյան բորսաներում սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները տարբեր ուղղություններով են ընթանում, փոխանցում է Gazeta.ru-ն:
Նյույորքյան ապրանքային բորսայում (NYMEX) թեթև տեսակի նավթի WTI տեսակի հուլիսյան ֆյուչերսներն աճել են 0.01 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 44.20 դոլարի:
Լոնդոնյան ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի օգոստոսի ֆյուչերսները նվազել են 0.02 տոկոսով և հասել 46.90 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: