20/06/2017 19:55
Ռոնալդուն դատարանի առաջ կկանգնի հուլիսի 31-ին
Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալացի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հուլիսի 31-ին դատարանի առաջ կկանգնի, փոխանցում է Sports.ru-ն:
32-ամյա ֆուտբոլիստն այդ օրը ցուցմունք կտա հարկերից խուսափելու մեղադրանքի վերաբերյալ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ոսկե գնդակի» քառակի դափնեկիրը պատրաստվում է հեռանալ «Ռեալից» 14.7 միլիոն եվրոյի հարկ չվճարելու մեղադրանքի համար: Ռոնալդուն կարծում է, որ մադրիդցիներն իրեն չեն պաշտպանում: