20/06/2017 17:35
Տիգրան Պետրոսյանը՝ Լաս Վեգասի «National Open»-ի հաղթող
Հունիսի 16-18-ը Լաս Վեգասում անցկացվել է «National Open» մրցաշարը, որին մասնակցել է նաև գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը։
Խաղացվել է 6 տուր շվեյցարական մրցակարգով։
ՀՀ շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ Տիգրան Պետրոսյանը 6 հնարավորից 5 միավորով զբաղեցրել է առաջին հորիզոնականը՝ վաստակելով 8000 $ և Էդմոնսոնի գավաթը։
Տ․ Պետրոսյանը հաղթել է նաև հիմնական մրցաշարի նախորդ օրը՝ հունիսի 15-ին կազմակերպված կայծակնային շախմատի մրցաշարում։ Նա որոշիչ հաղթանակ է տարել նախավերջին տուրում անցած տարվա չեմպիոն, գրոսմայստեր Լի Ժույֆենի նկատմամբ։