21/06/2017 13:42
Լաս Վեգասում մահացել է ռեփեր Prodigy-ն
Ամերիկացի երաժիշտ-ռեփեր Prodigy-ն, որի իսկական անունն Ալբերտ Ջոնսոն է, երեքշաբթի վախճանվել Է Լաս Վեգասում 42 տարեկանում: Այս մասին Է TMZ ինտերնետ-պորտալը, փոխանցում է ТАСС-ը:
Prodigy-ն լայնորեն հայտնի է դարձել 1990-ական թվականներին, երբ ելույթ էր ունենում Mobb Deep երկյակի կազմում՝ ռեփեր Havoc-ի հետ: Խմբի Shook Ones Pt. II կոմպոզիցիան համարվում է ամենահռչակավոր ստեղագործություններց մեկը «հարդ քոր ռեփ» ժանրում:
«Prodigy-ն հոսպիտալացվել էր մի քանի օր առաջ Mobb Deep-ի համերգից հետո՝ մանգաղաձև բջջային սակավարյունության հետ կապված բարդությունների պատճառով: Նրա երկրպագուների մեծ մասը գիտե, որ նա այդ հիվանդության դեմ պայքարում էր ծնվելու օրվանից:
Այդուամենայնիվ, մահվան ստույգ պատճառն առայժմ պարզ չէ», - ասված է երգչի մամուլի գործակալի հայտարարության մեջ: