21/06/2017 09:32
Նորածին հնգյակից երկու փոքրիկները քաշ են հավաքել. ՀԺ
Նորածին հնգյակից երկու փոքրիկը, որոնք դեռևս գտնվում են հիվանդանոցում, իրենց լավ են զգում: Նրանք բավական քաշ են հավաքել և կերակրվում են առանց զոնդի՝ կաթի շշով: ՀՀ գլխավոր նեոնատոլոգ Պավել Մազմանյանը «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում» գտնվող աղջկա մասին «Հայկական ժամանակ»-ին ասել է, որ նա լավ վիճակում է:
Արդեն ունի 1 կգ 500 գրամ քաշ, այն դեպքում, երբ ծնվելուց հետո 800 գրամ է կշռել: Բայց, թե երբ երեխան դուրս կգրվի, առայժմ չի նշում:
«Վիճակը կայուն է, դրական դինամիկա կա», - «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում գտնվող փոքրիկի մասին թերթի հետ զրույցում ասել է կենտրոնի տնօրեն Նոկոլայ Դալլաքյանը: Նա ևս դժվարացել է նշել, թե փոքրիկ աղջնակին, որի քաշը նույնպես մի քանի հարյուր գրամով ավելացել է, երբ դուրս կգրեն:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: