21/06/2017 15:52
«Չելսին» թիրախավորել է Ռոբերտ Լևանդովսկուն
«Չելսին» թիրախավորել է Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» և Լեհաստանի հավաքականի լավագույն ռմբարկու Ռոբերտ Լևանդովսկուն, փոխանցում է Sports.ru-ն:
«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն թիմից հեռացող իսպանացի հարձակվող Դիեգո Կոստայի փոխարեն տեսնում է Լևանդովսկուն:
Գերմանիայի անցած առաջնությունում Լևանդովսկին 33 խաղում խփել է 30 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում: Չեմպիոնների լիգայի 9 խաղում նա խփել է 8 գոլ: