21/06/2017 17:56
ՌԴ-ում դատարանը երկարաձգել է հայ գործարարի կալանքը
Մոսկվայի Պերսնենսկի դատարանը վճռել է մինչև օգոստոսի 24-ը երկարաձգել հայազգի գործարար Արամ Պետրոսյանի կալանքը, որն անցյալ տարվա ամռանը «Սիթիբանկ»-ի Մոսկվայի մասնաճյուղում մարդկանց էր պատանդ վերցրել, դատարանի դահլիճից հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։
«Քննության միջնորդությունը բավարարել, Պետրոսյանի կալանքի ժամկետը երկարաձգել մինչեւ օգոստոսի 24-ը», - ասել է դատավորը։
Միջնորդությունը հիմնավորելիս քննիչը պնդել է, որ քրեական գործը հատուկ բարդություն ունի, սակայն դատավորից նկատողություն է ստացել նախաքննությունը երկարաձգելու պատճառով։
Անձամբ Պետրոսյանը հայտարարել է, որ պատանդառման համար իրեն մեղավոր է ճանաչում, իսկ ահաբեկչության սպառնալիքի՝ ոչ։
Արամ Պետրոսյանը մեղադրվում է ահաբեկչության և մարդկանց պատանդ վերցնելու համար։
2016 թվականի օգոստոսին Պետրոսյանը Մոսկվայի «Սիթիբանկ»-ի մասնաճյուղում 4 մարդու է պատանդ վերցրել՝ սպառնալով պայթեցնել բանկը։ Սակայն հետո տղամարդը բաց է թողել պատանդներին ու հանձնվել իրավապահներին։