21/06/2017 10:39
Օտարերկրյա ներդումների զուտ հոսքը պիտի կազմի ՀՆԱ-ի առնվազն 5 տոկոսը. Սուրեն Կարայան
ՀՀ կառավարության 2017-2022 թթ. ծրագրով նախատեսված է ներդրումների հոսքի բարձրացում, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:
«Ներդրումների մասով թիրախ է սահմանված, որպեսզի օտարերկրյա ներդումների զուտ հոսքը լինի առնվազն ՀՆԱ-ի 5 տոկոսը», - նշեց նա:
Խոսելով կառավարության ծրագրի քաղաքական բնույթի մասին՝ նախարարն ասաց, որ դա նորմալ է և ծրագիրը նաև քաղաքական բնույթ պիտի կրի:
Դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանի խոսքով՝ այն կառավարությունը, որը չի ապահովի 7 տոկոս տնտեսական աճ, հրաժարական պետք է դա, իսկ կառավարության նոր ծրագրում խոսվում է 5 տոկոս տնտեսական աճի մասին, Սուրեն Կարայանն ասաց.
«Մենք գրել ենք առնվազն 5 տոկոս»: