Կենսախինդ, խորիմաստ ու հումորով կին էր, ում հետ անցկացրած ամեն մի օրը կարևոր էր. Արման Նավասարդյանը՝ երեկվա ու այսօրվա մասին

21/06/2017 15:47

Կենսախինդ, խորիմաստ ու հումորով կին էր, ում հետ անցկացրած ամեն մի օրը կարևոր էր. Արման Նավասարդյանը՝ երեկվա ու այսօրվա մասին


Դերն անգիր անել ու ասել՝ դեռ չի նշանակում արտիստ լինել: Արտիստիզմը մարդու ներսից է գալիս, ներաշխարհից: Իսկ երբ դրան ավելանում է նաև կոլորիտն ու խարիզման՝ ապա արտիստական պատկերն ամբողջական է դառնում:

Ցավոք, այսօր արտիստներ տասնամյակը մեկ են ծնվում, ինչին ի հակադրություն՝ բազմաթիվ են առանց էմոցիաների էկրանային «աստղերը»:

Aysor.am-ի զրուցակիցը Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասան Արման Նավասարդյանն է: Արտիստ, ում ներկայությունը ցանկացած նախագծում այդ իսկ նախագծի հաջողության ուղիղ կեսն է ապահովում:

- Արման, օրեր առաջ մեզ հետ զրույցում տեղեկացրեցիք, որ նկարահանվում եք ռուսական արտադրության սիթքոմում: Կարծում եմ՝ շատերն ինձ հետ կհամաձայնվեն, որ դուք հայ դերասանների մեջ տարբերվում եք Ձեր առանձնահատուկ կոլորիտով: Զարմանալի է, որ Ձեզ չենք հանդիպում ամեն օր ծնվող հայկական սիթքոմներում ու սերիալներում: Առաջարկի՞ պակաս է, թե՞ մերժում եք:

- Ճիշտն ասած՝ առաջարկ ունեցել եմ, բայց հրաժարվել եմ: Գիտեք, սերիալը դերասաններին շատ-շատ հարցերում սահմանափակում է, «կապում»: Եթերը լցնելու խնդիր կա, ու, բնականաբար, իրավունք չունես հիվանդանալու, քաղաքից բացակայելու: Միշտ զարմացել եմ իմ այն կոլեգաների վրա, ովքեր կարողացել են այդպես աշխատել:

- Այդ դեպքում, ինչո՞ւ համաձայնվեցիք նկարահանվել Ռուսաստանում: Չէ՞ որ այդ ամենին ավելանում է նաև երկրից երկիր գնալը:

- Տեղին է հարցը (ծիծաղում է՝ հեղ.): Նախ, պետք է նշեմ աշխատանքային գործընթացում նրանց պրոֆեսիոնալիզմը: Հավատացեք, այստեղի և այնտեղի աշխատանքային ընթացքը շատ է տարբերվում: Ֆինանսի մասին էլ չասեմ: Այնտեղ անհամեմատ բարձր են վարձատրում դերասանին:

- Ի դեպ, ինչպե՞ս են Ձեր ռուս կոլեգաներն ընդունում իրենց սիթքոմում հայտնված միակ հայ դերասանին:

- Շատ լավ: Միայն թե սկզբից մտածում էին, որ Հայաստանից եմ գնացել, «ջարդված» ռուսերենով պետք է խոսեմ՝ «моя тебя не понимает» տարբերակով: Հիմա երբեմն իրենք են ասում՝ ի՞նչ կլինի, մի քիչ կոտրած ռուսերենով խոսիր ֆիլմում (ծիծաղում է՝ հեղ.):

- Մենք Ձեզ միշտ հանդիպում ենք կատակերգական ֆիլմերում: Երբևէ ցանկություն չե՞ք ունեցել հանդես գալ դրամատիկ ժանրում:

- Իհարկե, նման ցանկություն ունեմ, շատ-շա՜տ մեծ է ցանկությունս: Վերջերս Մոսկվայում մի հետաքրքիր գործում նկարահանվելու առիթ ունեցա, որը թեև դիպլոմային աշխատանք էր, բայց, կարծում եմ, հաջողություն կունենա: Դրամատիկ դեր է, մարմնավորել եմ նկարիչ, կոլաժիստ Վազգեն Բաժբեուկ-Մելիքյանին, ով ողբերգական մահ է ունեցել. իմանալով, որ պարկինսոնի հիվանդությամբ է տառապում՝ ինքնասպանություն է գործել, որպեսզի բեռ չդառնա ուրիշների համար… Բայց դե, ճիշտ եք նկատել, այսօրվա կինոշուկան նման միտում ունի. դերասանին մի ժանրում հաջողված տեսնում են ու որոշում՝ լավ է, նրան այս տեսանկյունից կզբաղեցնենք:

- Ձեր թույլտվությամբ, մի փոքր էլ անձնական տիրույթ «ներխուժենք»…

- Թեև ես չեմ սիրում անձնական կյանքս հանրայնացնել, բայց փորձենք…

- Ձեր կինը Ձեր բնագավառի՞ց է:

- Չէ-չէ, մասնագիտությամբ ֆինանսիստ է, փողերս է հաշվում (ծիծաղում է՝ հեղ.): Շատ լավ մայր, կին ու տնային տնտեսուհի է:

- Քանի՞ բալիկ ունեք:

- Երկու՝ տղա և աղջիկ: Տղաս շուտով 6, աղջիկս՝ 2 տարեկան կդառնա:

- Ինչպե՞ս է՝ դերասան շատ հայրիկների նման չեք փորձում Ձեր որդուն ֆիլմերում նկարահանել:

- Դա նրա որոշելու հարցն է, զոռով ոչինչ անել չի կարելի: Եթե տեսնեմ, որ նման ցանկություն ունի, ու, մեկտեղ, նաև շնորք, ինչո՞ւ ոչ, կընդառաջեմ… Բայց դեմ եմ այն տենդենցին, որ երեխաներին 4-5 տարեկանից ծանրաբեռնում, այս կամ այն խմբակներ են տանում: Այդ տարիքի երեխան պետք է իր տուն-տունիկը, պահմտոցին խաղա, իր հեքիաթները կարդա… Այ, դեմ չեմ, որ աղջիկ երեխաներին պարի դասընթացների են ուղարկում, բայց դե դրան էլ ձև ու չափ կա: Երբեմն տեսնում ես՝ 6-7 տարեկան աղջիկ երեխաները պորտները բացած լատինո են պարում: Չգիտեմ, ինձ համար տհաճ է այդ տեսարանը, ակնահաճո չէ: Ինչո՞ւ եք այդ երեխաներին տկլորացնում, ներկում գցում բեմերը: Պետք չի, մի պղտորեք նրանց մանկությունը, դա հաստատ կազդի իրենց հոգեբանության վրա… Գիտեք, բոլոր կայացած մարդիկ խորապես կապված են իրենց մանկության հետ, ու ես չեմ տեսել որևէ մեծ, օրինակ՝ դերասանի, ով 4-5-6 տարեկանում խմբակ է հաճախել…

- Ամեն դեպքում, ինչպե՞ս կարձագանքեք, եթե հետագայում Ձեր երեխաները որոշեն Ձեր մասնագիտական ուղին բռնել:

- Եթե տեսնեմ անշնորք են, բայց ձգտում են դերասան դառնալ, կարգելեմ: Միջակությունները հերիք են, պետք չէ, որ մեկով կամ երկուսով ավելանան (ծիծաղում է՝ հեղ.):

- Շա՞տ միջակությունների եք տեսնում ձեր բնագավառում:

- Շատ-շա՜տ… Չնայած, միշտ էլ շատ են եղել: Միջակությունը մոլախոտի պես բան է, ասֆալտը ճղում, դուրս է գալիս: Իսկ պտղատու ծառը համեղ ու օգտակար պտուղ ունի, այն պետք է խնամես, մշակես:

- Հիմա չէ, բայց գոնե նախկինում փորձե՞լ են պայքարել նրանց դեմ:

- Չէ, երբեք էլ իրենց դեմ չեն պայքարել: Նախկինում չպայքարածի արդյունքն է, որ այսօր բազմացել են: Նրանք ժամանակի ընթացքում կամ մաղվում են, կամ էլ դառնում որոշողներ, որոնց ձեռքին կրակն ենք ընկնում:

- Արման, արդյոք դրան չի նպաստում նաև այն հանգամանքը, որ հատկապես վերջին տարիներին պետությունը երբեմ կոչումներ է շնորհում հենց այդ միջակություններին:

- Ճիշտն ասած, վերջին շրջանում չեմ էլ հետաքրքրվել, թե ովքեր են կոչումներ ստացել: Մի բան հաստատ գիտեմ՝ ես չեմ ստացել:

- Սրտնեղո՞ւմ եք այդ փաստից:

- Հանուն դրա չի, որ ես աշխատում եմ, ես իմ գործը գլուխս կախ անում եմ: Կտան՝ շնորհակալ կլինեմ, չեն տա՝ իրենք գիտեն… Երևի դեռ ժամանակը չի: Կարևորն այն է, որ գործս արդար եմ անում, խիղճս հանգիստ է, էրեխեքիս աչքերին կարողանում եմ նայել…

- Նորից շեղվեցինք անձնական տիրույթից. դասավանդում եք Թատերական ինստիտուտում, աշխատում՝ Համազգային թատրոնում, նկարահանվում ֆիլմերում… Ընտանիքում չե՞ն բողոքում Ձեր գերզբաղվածությունից ու բացակայություններից:

- Բացահայտ բողոքներ չեմ լսել, ամեն դեպքում ինձ այդ մասին ոչինչ չեն ասել: Բայց գիտեմ, որ կարոտում են այնպես, ինչպես ես իրենց: Հատկապես, երեխաներս են ինձ շատ կարոտում, ուզում են հետս գալ: Շատ են կապված ինձ հետ: Երևի այս ամառ Մոսկվա նկարահանումների գնալիս ընտանիքիս էլ ինձ հետ տանեմ:  

- Էկրաններից կենսախինդ ու կոլորիտային Արման Նավասարդյանն ինչպիսի՞ն է իրական կյանքում:

- (Մտածում է՝ հեղ.) Չգիտեմ, երևի ինձ շրջապատող մարդիկ կարողանան ճիշտ բնութագիր տալ: Սովորական գյուղացի մարդ եմ, քաղաքի տղա չեմ ու չեմ էլ ուզում լինել:

- Ու ո՞րն է տարբերությունը…

- Քաղաքացու ու գյուղացո՞ւ: Դե, էսօր շատ են չարաշահում էտ արտահայտությունը՝ իսկական քաղաքի տղա, իսկական երևանցի: Բայց իսկական երևանցի հիմա չի էլ մնացել, բոլորը եկել խառնվել են: Էտ իսկական երևանցուն հարցնում ես պապդ որտեղի՞ց է, ասում է՝ Մուշից: Բա էլ ո՞նց ես իսկական երևանցի, չեմ հասկանում: Երևանի ծննդատներից մեկում ծնվելը դեռ չի նշանակում երևանցի լինել… Չգիտեմ, էս բաժանումներն ինձ դուր չեն գալիս: Բոլորս էլ հայ ենք: Եթե, օրինակ, Երևանի վրա թշնամի հարձակվի, ես վեր չե՞մ կենալու պաշտպանեմ էս քաղաքը: Ես Երևանի փողոցում կոնֆետի թուղթ չեմ գցում, բայց քաղաքում տոն են նշում, Էրեբունի-Երևան անում, մեծ-մեծ ճառեր ասում ու երգեր գրում, ու էտ նույն տոնից հետո այնքան զիբիլ է հավաքվում մայրաքաղաքի հենց սրտում, որ էլ ասելու չի: Էդպես չեն շնորհավորում Երևանին: Այդ օրը պետք է քաղաքին մաքրես, շոյես, գուրգուրես, ոչ թե փնթիություն անես… Ամեն դեպքում, ես հայ մարդ եմ, դաստիարակված, կուլտուրական մարդ, ով գիտի, որ փողոցում թքել չի կարելի, զիբիլ գցել չի կարելի: Հարգում ու սիրում եմ էս քաղաքն այնպես, ինչպես իմ Բերդը, Հրազդանը կամ Գորիսը:

- Մենք սիրում ենք տարանջատել, Երևանում էլ տարբերակում ենք կենտրոնի բնակչին, մասիվցուն, սարիթաղցուն ու չարբախցուն…

- Հա, բայց ախր փոքր երկիր ենք, պետք չի նման բան անել, դա մեզ խանգարում է ապրել: Միայն Խերսոնի մարզը ամբողջ Հայաստանի չափ է: Մենք ավելի լուրջ խնդիրներ ունենք, ավելի լավ է համախմբվենք ու այդ խնդիրները փորձենք լուծել:

- Ինչպիսի՞ն եք հիշում Ձեր մանկությունը:

- Դա ինձ համար ամենացավոտ հարցերից մեկն է. Իմ Շամշադինը ես պատերազմի, ռմբակոծության մեջ եմ հիշում: Բայց դա սարսափելի հիշողությունների տեսքով չէի ցանկանա ներկայացնել, ուղղակի այն իմ մանկությունն է, որը սիրում ու կարոտում եմ, գունավոր եմ հիշում: Այդ ամեն ինչի մեջ լուսավոր մի կետ էինք գտնում, ու ես հենց այդ կետն եմ սիրում:

- Ո՞րն է այդ տարիների ամենավառ հիշողությունը:

- Երևի տատիս ներկայությունը: Ընդհանրապես, իմ ամենավառ հիշողությունները տատիս հետ ապրած բոլոր տարիներն են: Կենսախինդ, խորիմաստ ու հումորով կին էր, ում հետ անցկացրած ամեն մի օրը կարևոր էր: Երբ ժամանակ առ ժամանակ մտածում եմ ու հասկանում, թե մանկությունիցս ովքեր են հեռացել, սարսափում եմ: Բայց ամենաշատը տատիս եմ կարոտում…

- Գիտեմ, որ Ձեր կինը ևս Բերդ քաղաքից է: Փաստորեն այնտե՞ղ եք ծանոթացել, հենց հայրենի Բերդո՞ւմ է ձեր սերը ծնվել:

- (Ծիծաղում է՝ հեղ.) չէ, մենք միմյանց չենք ճանաչել, այստեղ շատ պատահական ենք ծանոթացել: Նկատե՞լ եք՝ բոլոր սիրո պատմությունները շատ գեղեցիկ են ու միմյանցից շատ տարբեր: Այս աշխարհի ամենահանճարեղ բաները հանկարծ են լինում՝ հանկարծ ծնվում ես, սիրահարվում, մեռնում… Շատ լավ կին ունեմ, սիրում եմ իրեն, ինքն էլ ինձ է սիրում… Համենայնդեպս, տենց է ասում (ժպտում է՝ հեղ.): Այ, քիչ առաջ հարցնում էիք՝ ինչպիսին եմ իրական կյանքում. ասեմ, բարդ մարդ եմ, «բզիկներով», ժամանակ առ ժամանակ՝ նյարդային պոռթկումներով: Միշտ հագեցած, լարված առօրյա եմ ունենում, ու միակ տեղը, որտեղ դու դու ես, տունն է: Ու այն մարդն, ով իմ որոշակի պոռթկումները համբերատարությամբ տանում է, ինձ հասկանում է, կինս է: Չգիտեմ՝ ինչպես կլիներ, եթե իմ կողքին նա չլիներ: Շնորհակալ եմ իրեն ու կյանքին իր բոլոր անակնկալներով:

- Ու ո՞րն է եղել Ձեր կյանքի գլխավոր անակնկալը:

- Ոորքան էլ գիտեմ մարդու ծնվելու բոլոր ճանապարհները, միևնույն է, զարմացած եմ մարդու ծնունդով. Իմ երեխաների ծնունդն էր իմ կյանքի գլխավոր անակնկալը: Հատկապես, որ ներկա էի կնոջս ծննդաբերությանը, երբ նա աղջկաս էր լույս աշխարհ բերում: Դա աստվածային, անմեկնելի մի շնորհ է, ինչն Աստված պարգևում է մարդուն: Իհարկե, ի սկզբանե իմանում ես, որ այնտեղ մարդուկ կա, պատկերացնում ես դիմագծերը, սակայն երբ նա աչքիդ առաջ է ծնվում, հասկանում ես՝ դրանից հանճարեղ, անբացատրելի բան գոյույթյուն չունի աշխարհում (ժպտում է՝ հեղ.)…

 

 

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15/01/2025 22:29 Ինչու՞ են փոխվում համային նախասիրությունները հղիության ընթացքում 15/01/2025 22:13 Բենզինի դիմաց կեղծ թղթադրամով է վճարել 15/01/2025 21:58 ՔՊ-ի գործունեությունը օրգանապես հակասում է ՀՀ պետական շահերին 15/01/2025 21:39 Թուրքիայում հայտարարել են՝ գրոհ է ձեռնարկվել «Թուրքական հոսքի» վրա 15/01/2025 21:22 Իսրայելն ու Պաղեստինը համաձայնության եկան․ հրադադար կհաստատեն 15/01/2025 21:10 Կոստանյանը Փալոնի և Վալադաոյի հետ է հանդիպել 15/01/2025 20:48 Ինչ արդյունքներ են գրանցվել Հայաստանի շախմատի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունների առաջին խաղափուլում 15/01/2025 20:29 Հայաստանի մի շարք մարզերում մառախուղ է, ճանապարհներին՝ ցածր տեսանելիություն 15/01/2025 20:12 Պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը՝ Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերի բրոնզե մեդալակիր 15/01/2025 19:54 Առուշ Առուշանյանի կալանքի ժամկետը երկարացրին 15/01/2025 19:40 Ականջի վարակային բորբոքում` նորածինների մոտ․ Ինչ անել 15/01/2025 19:21 Պաշտպանության ոլորտում Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը ոչ մեկի համար սպառնալիք չի հանդիսանում․ Իրանի արտգործնախարար 15/01/2025 19:06 Մեղադրական դատավճիռ է կայացվել Ջալալ Հարությունյանի նկատմամբ 15/01/2025 18:54 ԱԳՆ-ի հայտարարությունը․ «Հարգանքի տուրք մատուցելով Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին՝ խորապես հավատում ենք, որ միայն կայուն խաղաղությունը կարող է կանխել այսպիսի ոճրագործությունների կրկնությունը» 15/01/2025 18:28 Հայ-ամերիկյան փաստաթուղթը նոր պարտավորություններ կամ երաշխիքներ չի սահմանում՝ Հայաստանի անվտանգությունն ամրապնդելու համար․ Վարդան Օսկանյան 15/01/2025 18:21 Բայդենի և Բլինքենի կողմից Հայաստանին օգնելու ճիշտ ժամանակն այն էր, երբ Ադրբեջանը ոչնչացնում էր Արցախը, բայց նրանք նախընտրեցին ռազմական օգնություն ուղարկել ցեղասպան Բաքվին․ Արամ Համբարյան 15/01/2025 18:10 Աղոթում եմ նրանց համար, ովքեր կորցրել են իրենց տները, ովքեր անհամբեր սպասում են լուրերի՝ իրենց հարազատներից․ ԱՄՆ դեսպանը՝ Կալիֆորնիայում կործանարար հրդեհի մասին 15/01/2025 18:04 Հայ-ռուսական զորավարժություններ պլանավորված չեն․ Պապիկյան 15/01/2025 17:58 ՀՀ ԶՈւ պետք է ունակ լինի պաշտպանելու Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունը. Պապիկյան 15/01/2025 17:53 Գլխավոր դատախազությունը պահանջում է Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանից բռնագանձել 17 անշարժ գույք, շուրջ 1 միլիարդ դրամ 15/01/2025 17:48 Սուրեն Պապիկյանը չի հիշում՝ մասնակցե՞լ է 2020 թվականի սեպտեմբերի 30-ի ԱԽ հայտնի նիստին, թե՞ ոչ 15/01/2025 17:44 LIVE. ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի հոգեհանգստի արարողությունը 15/01/2025 17:43 Որ դեպքերում Սուրեն Պապիկյանը Զինված ուժերին կրակելու հրաման կտա 15/01/2025 17:34 Կուզե՞ք հայտարարեմ, որ մեր դեմ խաղ չկա, ինչ ուզեք՝ հայտարարեմ, բայց ես ուզում եմ, որ մենք ճիշտ խոսենք. Պապիկյան 15/01/2025 17:28 Քանի դեռ ՀԱՊԿ մեր գործընկերները չեն փոխել իրենց վերաբերմունքն ու դիրքորոշումը, մեր վերաբերմունքն ու դիրքորոշումը լեգիտիմ է և բխում է ՀՀ շահերից. Պապիկյան 15/01/2025 17:23 Փոփոխությունների արդյունքում ամառային զորակոչի թվաքանակն ավելացել է 1/5-ով. Պապիկյան 15/01/2025 17:20 Հայաստանը շահագրգիռ է Ռուսաստանի հետ համագործակցությունը պահել բարձր մակարդակի վրա. Սուրեն Պապիկյան 15/01/2025 17:11 Հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության փաստաթղթից պարզ չէ՝ ո՞րն է հայկական շահը․ Արտակ Զաքարյան 15/01/2025 17:00 Հնարավոր է՝ չեղարկենք օրենքը, որով թույլատրվում էր զորակոչիկին ծառայել ծառայության մեջ գտնվող եղբոր հետ. Պապիկյան 15/01/2025 16:52 Դատախազությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ սոցիալական հարթակներում «Ֆանտաստիկ արժեքով գումարներ փոխանակելու» և նմանօրինակ այլ առաջարկներից օգտվելուց 15/01/2025 16:50 Արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստացած անձանց մոտ իրականացվելու են ստուգումներ 15/01/2025 16:47 Չեմ տեսնում հիմքեր, որ տարածաշրջանը կարող է էսկալացվել. ՀՀ պաշտպանության նախարար 15/01/2025 16:41 Կիսում եմ վարչապետի տեսակետը՝ պետք չէ բանակը սրբագործել. Սուրեն Պապիկյան 15/01/2025 16:34 Կիսելյովի հաղորդումը կարող է արգելվել Հայաստանում. մեր հեռուստադիտողը առանձնապես մեծ կարոտով չի սպասում այդ հաղորդմանը. Հայրապետյան 15/01/2025 16:27 2024 թվականը ձեռքբերումների տարի էր. Սուրեն Պապիկյան 15/01/2025 16:23 Դիլիջանի համայնքապետը դայակից պահանջել է աշխատանքից ազատման դիմում գրել. Հետք 15/01/2025 16:21 «Սևան» ՔԿՀ-ում խուզարկության արդյունքում ծառայողները հայտնաբերել են կասկածելի զանգվածներ և այլ արգելված իրեր 15/01/2025 16:12 ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը հանդիպել է Վայոց ձորի մարզպետին 15/01/2025 16:07 Եվրոպական հանձնաժողովը պետք է լիովին գիտակցի Հայաստանի եվրոպական ձգտումներն ու աջակցի. ԵԽ պատգամավոր 15/01/2025 16:00 Չեմ հասկանում, թե կոնկրետ որ արտահայտությունն է վիրավորել հայ եղբայրներին․ Դմիտրի Կիսելյով 15/01/2025 15:51 «Հույսի վաճառականությունը» Փաշինյանի դասական աշխատելաոճն է. Մամիջանյանը՝ ԵՄ անդամակցության, հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության մասին 15/01/2025 15:39 «Երևանի ավտոբուս» ընկերությունն աշխատանքի է հրավիրում «D» կարգի վարորդական իրավունքի վկայական և աշխատանքային փորձ ունեցող վարորդների 15/01/2025 15:37 Մենք պետք է պահենք շատ բալանսավորված հարաբերություններ և՛ ՌԴ-ի, և՛ Արևմուտքի, և՛ Իրանի հետ, բայց Փաշինյանն առայժմ դա չի կարողանում անել. Զուրաբյան 15/01/2025 15:29 «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը կրկին պարտատոմսեր է թողարկել 15/01/2025 15:26 Եկել եմ աջակցելու Հայկ Մարությանի արշավին. Լևոն Զուրաբյան 15/01/2025 15:20 ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում պահվող հայերին, հնարավորություն է տրվել կապ հաստատել հարազատների հետ 15/01/2025 15:05 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 146 դեպք 15/01/2025 14:51 Հերթական անհասկանալի նախագիծը, որի թիրախը նորից բժիշկներն են. Պողոսյան 15/01/2025 14:27 Ռուսաստանից բացի չկա մի երկիր, որը Հայաստանում ունի գոնե կես միլիարդ դոլարի ներդրում. Առաքելյան 15/01/2025 14:16 Սոցիալական արդարության հիմքով իշխանության եկածները տարբերակում են մարդկանց՝ իրենք արդեն «Մերսեդես» են քշում, ովքեր «Օպել» են քշում, իրենց համար արդեն․․․ Մարության 15/01/2025 14:10 Կանոնակարգվում են կաթնամթերքի վաճառքի դեպքում դարակաշարերի տեսակավորմանը ներկայացվող պահանջները 15/01/2025 14:05 Գիտեմ, որ ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ, հընթացս կմեկնաբանենք, թե ինչու. Մխիթար Հայրապետյան 15/01/2025 14:00 Վստահաբար, եթե մարդիկ համատարած բոյկոտեն, քաղաքային իշխանություններն այլ տարբերակ չեն ունենա, քան «Տարո՛ն ջան, սիրուն չի» տարբերակին գնալը. Հայկ Մարության 15/01/2025 13:42 Անհուսալի վարկերի ծրագիրն աջակցություն չէ, նաև տնտեսական ակտիվացման հնարավորություն է. Նարեկ Մկրտչյան 15/01/2025 13:21 Ռուսական բիզնեսը դեռևս 2024-ից է սկսել կրճատել Հայաստանի հետ գործարքները. Օվերչուկ 15/01/2025 13:16 Շաքարով քաղցրացված ըմպելիքների ազդեցությունը մանկական ճարպակալման վրա՝ գլոբալ առողջապահական մարտահրավեր 15/01/2025 13:11 Հարկային բեռի ավելացումը բերելու է ստվերի աճի, դա անխուսափելի է, իսկ դրա դեմ պայքարը ձախողվելու է. Սահակյան 15/01/2025 13:08 Քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ մաքսային ծառայությունների միջև համագործակցության հիմքերը 15/01/2025 13:00 Ռուսաստանի Դաշնության դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ 15/01/2025 12:57 Բաքվի վարչախմբի բաշիբոզուկներին Հայաստանից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը մերը պետք է լինի. Ոսկանյան 15/01/2025 12:51 Այսօրվա Հայաստանը, կառավարման ոճի առումով, նմանակը չունի. Ստեփան Դանիելյան 15/01/2025 12:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ 15/01/2025 12:22 Երևանում 53-ամյա կինը 7-րդ հարկից ցած է նետվել 15/01/2025 12:19 Երևանցի երիտասարդները մասնակից կդառնան նախաձեռնվող ծրագրերին. կայացել է քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի առաջին նիստը 15/01/2025 12:15 Համաձայնագիրն ընդգծում է ԱՄՆ-ի և Հայաստանի հարաբերությունների զգալի առաջընթացը. Ֆրենկ Փալոն 15/01/2025 12:11 Հայաստանն ու Միացյալ Նահանգները նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում. Մակունց 15/01/2025 12:09 Մոսկվայում կայանալիք PRODEXPO 2025 միջազգային ցուցահանդեսին Հայաստանը կներկայանա միասնական տաղավարով 15/01/2025 11:59 Հայաստանի կողմից վարվող բալանսավորված արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին. Փաշինյան 15/01/2025 11:52 ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով ԱՄՆ-ն ողջույններ է հղում ՌԴ-ի և Իրանի նախագահներին․ Մելիք-Շահնազարյան 15/01/2025 11:39 Քրեակատարողական հիմնարկներում կատարվել է Ջրօրհնեքի՝ Հիսուս Քրիստոսի մկրտության կարգը 15/01/2025 11:37 Զգացողական սառնությունը պայմանավորված է արևի բացակայությամբ և բարձր հարաբերական խոնավությամբ. Սուրենյան 15/01/2025 11:29 Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան 15/01/2025 11:27 Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր. ՊԵԿ 15/01/2025 11:24 Իշխանությունը շարունակում է պետական մակարդակում հակառուսականությունը. Բաբայան 15/01/2025 11:19 Գնչուական պատմություն․ անհետացած էթնոսի հետքերով․ Լուսանկարներ 15/01/2025 11:17 Միմյանց հետ աշխատել են ՀՀ և ԱՄՆ պետական կառույցները, ու այս գործընթացում այլ շրջանակներ ներգրավված չեն եղել. Վահան Հունանյան 15/01/2025 11:12 Քաղաքացու բարեկեցության խոստումներով իշխանության եկածները սկսել են քաղաքացուն «քերելու» քաղաքականություն. Էլինար Վարդանյան 15/01/2025 11:06 Մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր 15/01/2025 11:02 Ինչո՞ւ են բողոքի ակցիա անում ոսկու շուկայի առևտրականները. Նաիրի Սարգսյան 15/01/2025 10:54 ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը նոր հանգրվան է մեր հարաբերություններում․Պետդեպ 15/01/2025 10:50 Ուժեղ դաշնակիցները դառնում են տարածաշրջանային կայուն գործընկերներ․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին 15/01/2025 10:36 Բաթումիում հարձակման է ենթարկվել Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան 15/01/2025 10:31 ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումը ՀՀ-ին չի պաշտպանելու հնարավոր ագրեսիայից. վատթարացնելու է հարաբերությունները ՌԴ-ի և Իրանի հետ․ Շարմազանով 15/01/2025 10:12 Լարսը փակ է կցորդիչով բեռնատարների համար 15/01/2025 10:06 Կարող են լինել ծանր հետևանքներ, որոնք կրելու ենք բոլորս՝ առանց բացառությունների. Արթուր Վանեցյանը՝ «ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցություն» փաստաթղթի մասին 15/01/2025 09:56 Անահիտ Մանասյանն այցելել է «Սևան» քրեակատարողական հիմնարկ 15/01/2025 09:42 Մի անհանգստացեք, որ Հայաստանը միանում է «Իսլամական պետությանը» պարտության մատնելու կոալիցիային, միևնույն է՝ ոչինչ չենք կարողանում կապիտալիզացնել. Միջազգայնագետ 15/01/2025 09:36 Թալինի և Աբովյանի տարածաշրջաններում մառախուղ է. փակ ճանապարհ կա 15/01/2025 09:33 «Ժողովուրդ». ԲԴԽ-ն չի տիրապետում իրավիճակին 15/01/2025 09:29 «Հրապարակ». Փաշինյանը նախապատրաստվում է արտահերթ ընտրությունների 15/01/2025 09:27 «Ժողովուրդ». Կառավարությունում ֆինանսների հաշվողականության փորձի պակաս, անպատասխանատվություն ու փնթի կառավարում կա 15/01/2025 09:25 «Հրապարակ». ՔՊ կուսակցությունում Արագածոտնի մարզպետին փոխարինելու հարց է առաջացել. փոխարինող չեն գտնում 15/01/2025 09:23 «Ժողովուրդ». Անհետ կորած զինվորների ծնողների և Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը բավականին թեժ է անցել 15/01/2025 09:21 «Ժողովուրդ». Ավինյանի՝ ԱՄՆ շռայլ գործուղման մասով մինչ օրս որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվել 15/01/2025 09:19 «Հրապարակ». Հոր հասցեին ռեպլիկը Հայկ Սարգսյանը չի մարսել և հարվածել է Հայկ Ղալումյանին 15/01/2025 09:15 «Հրապարակ». Հաշված պատգամավորներ են մինչև վերջ ընթերցել Աղազարյանի անձնական նամակագրությունը 15/01/2025 02:33 ՀՀ-ն և ԱՄՆ-ն մտադիր են ընդլայնել պաշտպանական և անվտանգային համագործակցության ծրագրերի ծավալը․ հրապարակվել է ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը 14/01/2025 22:52 Հայաստանը մտադիր է միանալ «Իսլամական պետությանը» պարտության մատնելու գլոբալ կոալիցիային․ Միրզոյան (Տեսանյութ) 14/01/2025 22:42 Միտված ենք ամրապնդելու ՀՀ ինքնիշխանության պաշտպանությունը․ Բլինքեն (Տեսանյութ) 14/01/2025 22:36 Միրզոյանն ու Բլինքենը ստորագրեցին ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության կանոնադրությունը

Տվյալ բաժնի վերջին նյութերը