21/06/2017 14:58
Սամվել Սևյանը՝ Ամերիկայի կոնտինենտալ առաջնության հաղթող
Հունիսի 10-19-ը Մեդելլինում (Կոլումբիա) անցկացվել է Ամերիակայի կոնտինենտալ առաջնությունը, որին մասնակցել է 256 շախմատիստ։
Հայաստանի շախմատի ֆեդորացիայից հայտնում են, որ մրցաշարն անցկացվել է շվեյցարական մրցակարգով՝ 90 րոպե 40 քայլի համար + 30 րոպե մինչև խաղի ավարտը՝ 1-ին քայլից սկսած 30 վայրկյան հավելումով ժամանակակարգով։
Ամերիակայի կոնտինենտալ առաջնությանը մասնակցել է նաև մեր հայրենակից, գրոսմայստեր Սամվել Սևյանը, ով այդ կոչմանն արժանացել է 13 տարեկանում։
Նա 11 հնարավորից վաստակել է 8․5 միավոր, նվաճելով ոսկե մեդալ։