21/06/2017 13:03
Սոնա Պողոսյանը մեծ բրոնզե և փոքր արծաթե մեդալներ նվաճեց աշխարհի երիտասարդական առաջնությունում
Տոկիոյում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում կանանց 75 կգ քաշային կարգում Սոնա Պողոսյանը երկամարտի 223 կգ արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր:
ՀԱՕԿ-ից հայտնում են, որ Սոնան փոքր արծաթե մեդալ նվաճեց նևւ հրում վարժությունում` գլխավերեւում պահելով 125 կգ: Իսկ պոկում վարժությունում հայ ծանրորդը 4-րդն էր (98 կգ):
Երիտասարդների աշխարհի չեմպիոն դարձավ էկվադորցի Նեյնսի Դահոմեսը (երկամարտ 242 կգ):
Վաղը Հայաստանի ներկայացուցիչներից տղամարդկանց 105 կգ քաշային կարգում հանդես կգա Սամվել Գասպարյանը: