21/06/2017 13:30
ՖԻՖԱ-ն Պոգբայի տրանսֆերի պատճառով գործ է հարուցել «Յուվենտուսի» դեմ
ՖԻՖԱ-ն հաստատել է տեղեկությունն այն մասին, որ հետաքննում է կիսապաշտպան Պոլ Պոգբայի տեղափոխությունը «Յուվենտուսից»՝ չունենալով պահանջներ «Մանչեսթեր Յունայթեդից», փոխանցում է Championat.com-ը:
«Մենք կարող ենք հաստատել, որ կարգապահական հետաքննությունը «Յուվենտուսի» նկատմամբ է, սակայն մանրամասներ հաղորդել դեռ չենք կարող, քանի որ այս գործով հետաքննությունը շարունակվում է: Նաև կարող ենք հաստատել, որ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ հետաքննություն չի տարվում», - ՖԻՖԱ-ի ներկայացուցիչի խոսքը մեջբերում է ESPN-ն:
Պոգբան 2012-ին ազատ գործակալի կարգավիճակում «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվել «Յուվենտուս», իսկ 2016 թվականին անգլիական ակումբը նրա համար վճարել է 105 միլիոն եվրո: Կա ենթադրություն, որ ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան օգնել է Պոգբային անվճար տեղափոխվել «Յուվենտուս», հետագայում վերադարձի գործարքից երաշխավորված միջնորդավճարի պայմանով: Պոգբայի տրանսֆերից Ռայոլան ստացել է 31 միլիոն եվրո:
Եթե «Յուվենտուսը» մեղավոր ճանաչվի, ապա կարող է տուգանվել կամ զրկվել նոր խաղացողների գրանցելու հնարավորությունից: