22/06/2017 09:55
Տավուշը տուժել է փոթորիկից ու կարկուտից. ՀԺ
Հունիսի 20-ին սելավը, փոթորիկն ու կարկուտը մեծ ավերածություններ են գործել Տավուշի մարզի մի շարք համայնքներում, որոնց թվում Պտղավան բնակավայրն է: Այս մասին «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում ասել է Պտղավանի վարչական ղեկավար Ռաֆիկ Օհանյանը:
Ըստ Օհանյանի՝ ուժեղ քամին արմատախիլ է արել 30-40 տարվա հաստաբուն ծառեր, նորատունկ այգիներ, ավերել է ջերմոցներ և բնակելի տներ: