22/06/2017 19:05
«Գազպրոմը» պատրաստվում է «Թուրքական հոսքում» 6 միլիարդ դոլար ներդնել
«Թուրքական հոսք» նախագծում ներդրումների ծավալը գնահատվում է 6 միլիարդ դոլար, հայտնել է ռուսական «Գազպրոմ» էներգետիկ ընկերության տնօրենների խորհրդի ղեկավարի տեղակալ Անդրեյ Կրուգլովը, փոխանցում է РИА Новости-ն:
««Թուրքական հոսքում» նախատեսվող ներդրումների չափը կազմում է մոտ 6 միլիարդ դոլար:Այն, ինչ վերաբերում է նախագծային ֆինանսավորմանը, մենք ասել ենք, որ նման հնարավորություն կա «Թուրքական հոսքի» ծովային հատվածի ֆինանսավորման համար: Այնուամենայնիվ, մենք նախատեսել ենք, որ «Թուրքական հոսքը» կարող է իրագործվել միայն «Գազպրոմ»-ի միջոցների հաշվին», - ասել է Կրուգլովը մամուլի ասուլիսի ժամանակ:
Ռուսաստանը և Թուրքիան 2016 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրել են միջկառավարական համաձայնագիր «Թուրքական հոսք» նախագծի վերաբերյալ: Փաստաթուղթը ենթադրում է Սև ծովի հատակով գազամուղի երկու գծի կառուցում՝ յուրաքանչյուրը 15,75 միլիարդ խորանարդ մետր հզորությամբ: