22/06/2017 12:17
ԱՄՆ Ազգային մշակույթի հիմնադրամը պարգևատրել է Նորիկ Աստվածատուրովին
ԱՄՆ Ազգային մշակությի հիմնադրամը (NEA) հայտարարել է ավանդական և ազգային այն արհեստների ներկայացուցիչների անունները, որոնք այս տարի կարժանանան հիմնադրամի մրցանակին: Պարգևատրվողների շարքում է Նորիկ Աստվածատուրովը, որը մետաղական հայկական դրոշմի վարպետ է, գրում է «Голос Армении» թերթը:
Աստավածատուրովի աշխատանքները տարբերվում են նրանով, որ պահպանում են հնադարյան ավանդույթները և միաժամանակ ունեն իրենց դեմքը: Նա հայկական դրոշմի դպրոցի սան է, որտեղ օգտագործում են մուրճ և հատուկ գործիք, որն օգտագործվում է մետաղյա թիթեղի երկու կողմերը մշակելու համար:
Նրա ստեղծագործությունները, այդ թվում սրբապատկերները, օգնում են հայկական սփյուռքին պահպանել ազգային առանձնահատկությունները և չմոռանալ իրենց հարուս պատմությունը, նշվում է հիմնադրամի կայքում:
Վարպետների պարգևատրման արարողությունը կկայանա Վաշինգտոնում սեպտեմբերին: Նշենք, որ Նորիկ Աստածատուրովը «Արտաքսումը: ոչ մի տեղ» հայտնի գրքի հեղինակ Աննա Աստվածատուրյան-Տերկոթի հայրն է: