22/06/2017 16:45
Օսկարը որակազրկվել է 8 խաղով
Չինաստանի առաջնությունը որակազրկել է «Շանհայ Տելեյսի» բրազիլացի կիսապաշտպան Օսկարին 13-րդ տուրի` «Գուանչժոու Ֆուլիի» հետ խաղում տեղի ունեցած միջադեպի համար, փոխանցում է Sports.ru-ն:
25-ամյա ֆուտբոլիստն առաջին խաղակեսի վերջնամասում հրահրել է զանգվածային ծեծկռտուք` երկու անգամ գնդակով հարվածելով մրցակցին:
Բրազիլացին որակազրկվել է 8 խաղով և տուգանվել է 5240 եվրոյով: