23/06/2017 10:00
Արմեն Մարտիրոսյան. Օրակարգում Րաֆֆի Հովհաննիսյանին փոխելու հարց չկա. «Իրավունք»
Հունիսի 25-ին տեղի կունենա «Ժառանգություն» կուսակցության համագումարը: Օրերս էլ տեղի է ունեցել կուսակցության վարչության նիստը: «Իրավունք»-ը կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվել է՝ կուսակցության օրակարգում ինչ հարցեր են ընդգրկված: «Սովորական կարևոր հարցեր: Կուսակցության վարչությունը հաշվետվություն կտա, նոր կուսակցությունը վարչություն կընտի»:
«Իրավունք»-ի հարցին՝ «Ժառանգություն» կուսակցության ղեկավարի փոփոխության հարցը ներառվա՞ծ է, կուսակցության փոխնախագահն ասել է. «Որևէ կուսակցության ղեկավարի փոփոխության մասին չի քննարկվել»:
Հարցին՝ Հովհաննիսյանը կոչ էր արել քաղաքական ուժերին մեկ միասնական ուժ դառնալ: Քանի՞ քաղաքական ուժ է արձագանքել Րաֆֆի Հովհաննիսյանի կոչին, Մարտիրոսյանը պատասխանել է. «Մենք կոչ չենք արել, մենք հնչեցրել ենք մեր տեսակետը: Մի քանի հոգու հետ խոսել եմ, ասում են՝ ճիշտ առաջարկ է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: