23/06/2017 18:31
Պուտինը և Էրդողանը քննարկել են «Թուրքական հոսքի» շինարարությունը
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են «Թուրքական հոսքի» հետ կապված հարցեր: Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել, երբ Պուտինը եղել է խողովակագործի նավում, որը մասնակցում է «Թուրքական հոսք» գազատարի շինարարությանը:
Պուտինը զրույցի ժամանակ նշել է Թուրքիայի հետ Ռուսաստանի ավելի բարձր, քան մյուս երկրների հետ, փոխգործակցության մակարդակը` հիշեցնելով, որ 2016 թվականին է ստորագրվել «Թուրքական հոսքի» շինարարության մասին համաձայնագիրը, և ներկայումս սկսվում են խորջրյա հատվածի անցկացման աշխատանքները: Պուտինն ընդգծել է, որ հաջորդ տարի պետք է պատրաստ լինի գազատարի առաջին, իսկ 2019-ի վերջին երկրորդ ճյուղը:
Ավելի վաղ, Պուտինը տվել էր «Թուրքական հոսքի» մակերեսային և խորը հատվածների նորոգման մեկնարկը: