23/06/2017 11:02
Նավթի համաշխարհային գներն աճում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է Gazeta.ru-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,42 տոկոսով՝ հասնելով 42,92 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
Լոնդոնյան ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների մատակարարումների գինն աճել է 0,44 տոկոսով՝ հասնելով 45.42 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: