23/06/2017 16:32
Իսպանական դատարանը փոխարինել է Մեսսիի ազատազրկումը տուգանքով
Իսպանիայի Գերագույն դատարանը որոշել է փոխել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի պատիժը, որը նախատեսում էր 21-ամսյա ազատազրկում` 252 հազար եվրո տուգանքով, հայտնում է Championat.com-ը:
Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստի հայր Խորխե Մեսսին իր հերթին պետք է 180 հազար եվրո տուգանք վճարի: Դատախազությունը դեմ չի լինի իրադարձությունների նման զարգացման:
Ֆուտբոլիստն ու նրա հայրը դատարանի առջև կանգնել էին 2016 թվականի հունիսին` 2007, 2008 և 2009 թվականներին 4,1 մլն եվրոյի չափ հարկերը թաքցնելու մեղադրանքով Խոսքն այն գումարների մասին է, որոնք արգենտինացին ստացել է իր իմիջային իրավունքներից: Ազատազրկման այդ պատիժը, հիշեցնենք, չէր ենթադրում բանտում գտնվել, քանի որ Իսպանիայում ցանկացած պատիժ, որը 2 տարուց քիչ ժամկետով է նախատեսված, համարվում է փորձնական շրջան: