23/06/2017 12:32
Սալահը դարձել է «Լիվերպուլի» ֆուտբոլիստ
«Լիվերպուլը» պաշտոնապես հայտարարել է իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Մուհամեդ Սալահի տրանսֆերը ձեռք բերելու մասին: Նա հանդես կգա 11 համարի համազգեստի ներքո, փոխանցում է Championat.com-ը:
ԶԼՄ-ի փոխանցմամբ ՝ 25-ամյա եգիպտացու և անգլիական ակումբի միջև կնքված պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2022 թվականը: Վերջինիս աշխատավարձը կազմում է տարեկան 5,5 մլն եվրո:
«Ռոման» հաղորդել է, որ գործարքի արժեքը կազմել է 42 մլն եվրո:
«Անչափ ուրախ եմ այստեղ գտնվելու համար: Երջանիկ եմ: Ցանկանում եմ ինչ-որ բան նվաճել այս ակումբի համար: Մենք հրաշալի թիմ ունենք», - հայտարարել է Սալահը:
Սալահը «Ռոմա» էր տեղափոխվել 2015 թվականին: Հռոմեական ակումբի կազմում եգիպտացին մասնակցել է 83 հանդիպման, դարձել 34 գոլի և 24 գոլային փոխանցման հեղինակ: