23/06/2017 13:52
«Ռիվեր Փլեյթի» յոթ ֆուտբոլիստ ձախողել է դոպինգ թեստը
«Ռիվեր Փլեյթի» յոթ ֆուտբոլիստի դոպինգ թեստում հայտնաբերվել է արգելված հիդրոքլորտիազիդ նյութ, հայտնում է RT-ը:
Դոպինգ թեստը չանցած ֆուտբոլիստներն են՝ պաշտպաններ Լուկաս Մարտինեսը, Խոնատան Մայդանը, կիսապաշտպաններ Կամիլո Մայադան, Լեոնարդո Պոնցիոն, Իգնասիո Ֆերնանդեսը, հարձակվողներ Սեբաստիան Դրիուսին և Լուկաս Ալարիոն:
«Ռիվեր Փլեյթն» Արգենտինայի 36-յակի չեմպիոն է և Լիբերտադորեսի եռակի գավաթակիր: