24/06/2017 16:26
«Վերդերը» երկարաձգել է պայմանագիրը Յարոսլավ Դրոբնիի հետ
«Վերդերը» երկարաձգել է պայմանագիրը չեխ դարպասապահ Յարոսլավ Դրոբնիի հետ, փոխանցում է Championat.com-ը:
37-ամյա Դրոբնիի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2018 թվականի հունիսը, հայտնում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը: Չեխ ֆուտբոլիստը 2016 թվականին է «Համբուրգից» տեղափոխվել «Վերդեր»: Նախորդ մրցաշրջանում նա բրեմենյան ակումբի կազմում 10 հանդիպման է մասնակցել և 15 գնդակ է բաց թողել.
«Յարոսլավը ցույց է տվել, որ կարևոր կերպար է ակումբում` ինչպես խաղադաշտում, այնպես էլ` պահեստայինների նստրանաին: Խաղի նկատմամբ ունեցած իր սիրով նա մեծ ներդրում է ունեցել թիմում և լավ օրինակ է հանդիսանում երիտասարդ ֆուտբոլիստների համար: Հաճելի է, որ նա որոշել է մեզ հետ մնալ», - ասել է «Վերդերի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Նուրին: