24/06/2017 14:35
«Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպան Ալվարո Արբելոան ավարտել է կարիերան
Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպան Ալվարո Արբելոան հայտարարել է կարիերան ավարտելու մասին: Այս մասին նա հայտնել է Marca-ին տված հարցազրույցում, փոխանցում է Championat.com-ը:
«Եկել է հրաժեշտի ժամանակը: Ֆիզիկապես ես պատրաստ էի շարունակել խաղալ: Մադրիդն իմ կյանքի ակումբն է, ես երբեք չեմ զանգահարի նրանց և աշխատանք խնդրեմ, բայց միշտ պատրաստ կլինեմ լսել առաջարկներ», - ասել է Արբելոան:
34-ամյա Արբելոան, հիշեցնենք, Մադրիդի «Ռեալի» սան է: Նա հանդես է եկել Լա-Կորունայի «Դեպորտիվոյում» (2006-2007) և «Լիվերպուլում» (2007-2009)` նախքան «Ռեալ» վերադառնալը: Ավարտված մրցաշրջանն Արբելոան անցկացրել է «Վեսթ Հեմում», որի կազմում 4 հանդիպման է մասնակցել:
Արբելոան Իսպանիայի հավաքականի կազմում մեկ անգամ նվաճել է աշխարհի չեմպիոնությունը (2010), երկու անգամ էլ դարձել է Եվրոպայի չեմպիոն (2008, 2012): Պաշտպանը «Ռեալի» կազմում երկու անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը (2014, 2016), ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը (2015), հաղթել է աշխարհի ակումբային առաջնությունում (2015), դարձել է Իսպանիայի չեմպիոն (2012), Իսպանիայի գավաթակիր (2011, 2014) և երկրի սուպերգավաթակիր (2013):