24/06/2017 10:27
Ալեքսանդր Պետրոսյանը հեռացել է «Գանձասար-Կապանից»
31-ամյա բազմափորձ պաշտպան Ալեքսանդր Պետրոսյանը հեռացել է «Գանձասար-Կապանից»։
Ակումբի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ֆուտբոլիստը և ակումբը համաձայնության չեն եկել նոր պայմանագրի շուրջ։
«Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնել Պետրոսյանին թիմում ունեցած ելույթների, անմնացորդ նվիրվածության համար և հաջողություններ մաղթել կարիերայի հետագա ընթացքում։
Ալեքսանդր Պետրոսյանը կապանյան թիմում էր 2008-2009, 2012-2017 թվականներին։ Վերջին մրցաշրջանում նա մասնակցել էր 22 հանդիպման։