24/06/2017 13:30
Կասկադում անցկացվել է «Երևանյան ամառ 2017». «Երևանյան բառդ» հեղինակ-կատարողների երեկո
Նախօրեին` երեկոյան, Կասկադ համալիրի պուրակում հերթական անգամ հանդիպել էին հեղինակ-կատարողներն ու հեղինակային երգի երկրպագուները, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
«Երևանյան ամառ 2017»-ի «Երևանյան բառդ»-ում երաժշտասեր հանրության առջև հեղինակային կատարումներով հանդես են եկել ճանաչված երգահաններ Վահան Արծրունին, Էդուարդ Զորիկյանը, Քրիստ Մանարյանը, Արմեն Ադամյանը, Արմինե Հայրապետյանը, Գագիկ Շիբոյանը և երաժշտական այս ժանրի այլ հեղինակ-կատարողներ:
Բացօթյա համերգը հաճելի մթնոլորտ էր ստեղծել մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար՝ նրանց փոխանցելով երեկոյի բարձր տրամադրությունն ու յուրահատուկ կոլորիտը: Ներկաների հավաստմամբ՝ «Երևանյան բառդը» հիացմունքի պահեր է պարգևել իրենց՝ ամառային սովորական օրը վերածելով իսկական տոնի: