26/06/2017 16:36
«Մոնակոն» մտադիր է 900 տոկոսով բարձրացնել Մբապեի աշխատավարձը
«Մոնակոն» մտադիր է զգալիորեն բարձրացնել Կիլիան Մբապեի աշխատավարձը, որպեսզի ֆրանսիացի հարձակվողին ևս մեկ տարի պահի թիմում, փոխանցում է AS-ն:
Ֆրանսիայի չեմպիոնը պատրաստ է 900 տոկոսով բարձրացնել 18-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը: Այժմ Մբապեն ստանում է ամսական 80 հազար եվրո, իսկ նոր պայմանագրով նրա ամսական աշխատավարձը կկազմի 700 հազար եվրո:
Նախորդ մրցաշրջանում նա «Մոնակոյի» կազմում անցկացրել է 44 խաղ և դարձել 26 գոլի հեղինակ: