26/06/2017 11:40
«Չելսին» և «Մոնակոն» համաձայնեցրել են Բակայոկոյի տրանսֆերը
ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ «Չելսին» համաձայնեցրել է «Մոնակոյի» հետ կիսապաշտպան Տյեմու Բակայոկոյի պայմանագրի կետերը, սակայն «կապույտները» դեռ համաձայնության չեն եկել անձամբ ֆուտբոլիստի հետ, փոխանցում է Soccer.ru-ն;
Կա տեղեկություն, որ 22-ամյա կիսապաշտպանի տրանսֆերային իրավունքները գնելու համար «Չելսին» կվճարի 35 մլն ֆունտ, որի մի մասը հետագայում կտրվի հավելավճարների կարգով:
Միևնույն ժամանակ, Բակայոկոն և անգլիական ակումբը ֆուտբոլիստի ապագա աշխատավարձի հարցով դեռ համաձայնության չեն եկել:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի կիսապաշտպանին ձեռք բերելու դեպքում լոնդոնյան ակումբը պատրաստ կլինի վաճառել թիմի սերբ ֆուտբոլիստ Նեմանյա Մատիչին, որով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»: