26/06/2017 18:24
«Տոտենհեմը» չի վաճառի Քեյնին են «Մանչեսթեր Յունայթեդին»՝ 200 մլն ֆունտից էժան
«Տոտենհեմը» մտադիր չէ վաճառել հարձակվող Հարի Քեյնին, հայտնում է Sports.ru-ն՝ հղում անելով The Independent-ին:
Լոնդոնցիները տեղյակ են «Մանչեսթեր Յունայթեդի»` 23-ամյա հարձակվողի նկատմամբ հետաքրքրության մասին:
ՄՅՈւ-ն, ինչպես հաղորդվում էր, անգլիացու համար կարող է 100 մլն ֆունտ վճարել:
«Տոտենհեմի» նախագահ Դենիել Լևին Քեյնին 200 մլն ֆունտ է գնահատում և մտադիր չէ բանակցություններ վարել այս գումարից պակաս առաջարկների շուրջ: