26/06/2017 19:00
Վլադիմիր Էտուշը հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում
Մոսկվայում հոսպիտալացվել է հայտնի ու սիրված դերասան 95-ամյա Վլադիմիր Էտուշը, որն այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին «Интерфакс»-ին հայտնել է Վախթանգովի անվան թատրոնի տնօրեն Կիրիլ Կրոկը:
«Կենցաղային վնասվածք է: Պոլիկլինիկայի աստիճանները բարձրանալիս կինը չի կարողացել նրան բռնել», - ասել է թատրոնի տնօրենը:
Էտուշը ծնվել է 1922 թվականին՝ Մոսկվայում: Նա մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, որի ժամանակ ծանր վիրավորում է ստացել: 1945թ. ավարտել է Շչուկինի անվան թատերական ուսումնարանն ու աշխատանքի անցել Վախթանգովի անվան թատրոնում, որտեղ կարճ ժամանակում դարձել է առաջատար դերասաններից մեկը:
Նրա դերերից առավել հայտնի են տավարիշչ Սաախովը («Կովկասի գերուհին»), ինժեներ Անդրեյ Բրունսը («12 աթոռ») և ատամնաբույժ Շպակը («Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը»):