26/06/2017 10:33
Երեք տարվա ընթացքում ՀՀ-ում 830 մլն ԱՄՆ դոլարի մասով միջոցների ներհոսք չի եղել. Վարդան Արամյան
ՌԴ տնտեսության նկատմամբ կիրառված սանկցիաները իրենց բացասական հետևանքն են ունեցել նաև ՀՀ տնտեսության վրա, խորհրդարանում «Հայաստանի Հանրապետության 2016 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Նրա խոսքով՝ 2016 թվականին ՀՀ-ում մասնավոր տրանսֆերտները նվազել են շուրջ 30 տոկոսով:
«Մասնավոր տրանսֆերտների մեծ մասը՝ շուրջ 80 տոկոսը, ՀՀ գալիս է ՌԴ-ից: Մեր երկրում երեք տարվա ընթացքում 830 մլն ԱՄՆ դոլարի մասով միջոցների ներհոսք չի եղել», - ընդգծեց նախարարը:
Վ. Արամյանը նշեց, որ մակրո միջավայրի առումով 0.2 տոկոս տնտեսական աճ է գրանցվել, իսկ միջին գնաճը, ներմուծումով պայմանավորված, 2016-ին 1.4 տոկոս է կազմել: