26/06/2017 14:13
2016-ին տնտեսական աճին նպաստել է միայն արտահանումը. Արթուր Ջավադյան
Տնտեսական ակտիվության դանդաղումը պայմանավորված էր վերջին երկու տարիներին ներդրումների կրճատմամբ, պնղձի և այլ հումքային ապրանքների գնի ու ՌԴ դրամական փոխանցումների նվազմամբ, խորհրդարանում «Հայաստանի Հանրապետության 2016 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ժամանակ ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:
Նրա խոսքով՝ ներդրումային միրջավայրը նախորդ տարի շարունակել է մնալ թույլ, իսկ տնտեսական աճին նպաստել է միայն արտահանումը:
Ջավադյանն ընդգծեց, որ 2016 թվականին նախորդ տարվա համեմատ կարճաժամկետ պարտատոմսերի շահութաբերությունը նվազել է շուրջ 5 տոկոսով՝ կազմելով միջինը 6,9 %, միջնաժամկետ պարտատոմսերի շահութաբերությունը նվազել է 5,4 %-ով՝ կազմելով միջինը 10,1 %, երկարժամկետ շահութաբերությունը նվազել է 3,7 %-ով՝ կազմելով միջինը 12,9 %:
Ջավադյանը նաև նշեց, որ 2016-ին տնտեսական աճը կազմել է 0,2 % նախորդ տարվա 3 %-ի և տարվա համար կանխատեսված 2,2 %-ի համեմատ: