26/06/2017 11:48
Նավթի համաշխարհային գներն աճում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է Gazeta.ru-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքն աճել է 1,19 տոկոսով՝ հասնելով 43,52 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
Լոնդոնյան ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների մատակարարումների գինն աճել է 1,23տոկոսով՝ հասնելով 45.42 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: