27/06/2017 14:09
Marca. «Ռեալը» չի վաճառի Բեյլին այս ամառ
«Ռեալը» չի պատրաստվում բաց թողնել կիսապաշտպան Գարեթ Բեյլին, ում ցանկանում են գնել ֆրանսիական ՊՍԺ-ն և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», փոխանցում է Sports.ru-ն:
Marca-ի տվյալով՝ 27-ամյա ուելսցին համարվում է անձեռնմխելի և մտնում է գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի ծրագրերի մեջ: Անձամբ Բեյլը նույնպես չի ցանկանում փոխել ակումբը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «սերուցքայինները» պատրաստ են վաճառել Բեյլին «Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեին գնելու համար:
«Ռեալի» հետ Բեյլի պայմանագիրն ավարտվում է 2022 թվականին: