27/06/2017 10:22
Հարկերի և տուրքերի մասով 2016 թ-ին բյուջեն համալրվել է 1 տրիլիոն 80 մլրդ դրամի չափով. Ատոմ Ջանջուղազյան
2016 թվականին եկամուտների կառուցվածքում որոշակի փոփոխություն է տեղի ունեցել` հարկային եկամուտների տեսակարար կշիռը մեծացել է, խորհրդարանում «Հայաստանի Հանրապետության 2016 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը:
«2016 թվականի արդյունքներով հարկային եկամուտների տեսակարար կշիռը կազմել է 92 տոկոս: Հարկերի և տուրքերի մասով բյուջեն համալրվել է 1 տրիլիոն 80 մլրդ դրամի չափով, որը ՀՆԱ-ի 21.3 տոկոսն է կազմում` նախատեսված 20.7 տոկոսի փոխարեն», - ասաց նա:
Փոխնախարարը նշեց, որ հարկային երկամուտների հիմնական մասը կազմել է ԱԱՀ ուղղութամբ դրամական մուտքը` 391 մլրդ դրամ, որը կազմում է հարկային եկամուտների 36.2 տոկոսը:
«Հաջորդն իր մեծությամբ եկամտային հարկի բյուջեն է, որը 332.7 մլդ դրամի մուտք է արձանագրվել 30.8 տոկոսը: Իր նշանակալիությամբ հաջորդը շահութահարկն է, որի մուտքը 127.2 մլրդ դրամ է կազմել կամ 11.8 տոկոս», - ընդգծեց Ա. Ջանջուղազյանը: