27/06/2017 13:40
Լարիջանի. ՌԴ-ի և ԻԻՀ-ի նկատմամբ պատժամիջոցների մասին սենատի որոշումը հակասում է ԱՄՆ պարտավորություններին
ՌԴ-ի և Իրանի ընկերությունների և քաղաքացիների նկատմամբ պատժամիջոցների մասին ԱՄՆ սենատի որոշումը հակասում է այդ երկրի պարտավորություններին և միջամտություն է պետությունների ներքին գործերին, հայտարարել է Իրանի մեջլիսի (խորհրդարան) խոսնակ Ալի Լարիջանին, փոխանցում է ТАСС-ը:
«ԱՄՆ պատժամիջոցները, որոնք սահմանվում են Անկախ պետությունների նկատմամբ միակողմանի կարգով, միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության խախտում են: Իրանական և ռուսական կազմակերպությունների ու քաղաքացիների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին ԱՄՆ սենատի կողմից վերջերս կայացրած որոշումը հակասում է միջազգային իրավունքից բխող ԱՄՆ որոշումներին և պարտավորություններին և միջամտություն է պետությունների ներքին գործերին», - հայտարարել է Լարիջանին՝ ելույթ ունենալով Սեուլում Եվրասիայի խորհրդարանների խոսնակների խորհրդակցությանը:
Դրա հետ կապված նա կոչ է արել «ստեղծել մեխանիզմ, որպեսզի տարածաշրջանի երկրների կառավարությունները կանխեն նման կամայական որոշումները»:
Ավելի վաղ ԱՄՆ սենատը ձայների մեծամասնությամբ ընդունել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների մասին օրենքի նախագիծը, որում առանձին փաթեթով ներառված է նաև Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների օրինական ամրապնդման և խստացման վերաբերյալ նախագիծը: