27/06/2017 12:20
«Արտադրված է Հայաստանում» ապրանքը Եվրոպա կարտահանվի առանց ծագման սերտիֆիկատի. Կարեն Կարապետյան
2018 թ. հունվարի 1-ից տնտեսվարողները կունենան արտոնյալ առևտրի ևս մեկ հնարավորություն, Facebook-յան իր էջում տեղեկացնում է վարչապետ Կարեն Կարապետյանը։
«Հայաստանը կմիանա Եվրոպական «Ռեքս» (Registered Exporter System- REX) համակարգին։ Արդյունքում՝ «Արտադրված է Հայաստանում» պիտակով սնունդ, խմիչք, ձկնամթերք, տեքստիլ ու լեռնամետալուրգիական ապրանք Եվրոպա արտահանելու համար կարիք չի լինի ներկայացնել ծագման սերտիֆիկատ», -հավելել է նա։