28/06/2017 09:55
Խաչատուր Սուքիասյանը Գյումրիում շքեղ հյուրանոց է բացել. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ՝ գործարար Խաչատուր Սուքիասյանը Գյումրիում շքեղ հյուրանոց է բացել: «Պլազա Վիկտորիա» անունը կրող նոր հյուրանոցը գնվում է Վարդանանց հրապարակում՝ Գայի և Աբովյան փողոցների խաչմերուկում:
«Որոշ ժամանակ դադարեցվել էր Գյումրու Վարդանանց հրապարակից Գայի փողոց երթևեկությունը: Հյուրանոցի բացման համար նույնիսկ նվագախումբ էր ժամանել: Այս իրադարձությանը մասնակցում էին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը, Գյումրու փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանը: Հյուրանոցը գտնվում է Սուքիասյաններին պատկանող «Հայէկոնոմբանկի» հարևանությամբ: Այդ շինությունը հյուրանոց կառուցելու համար մի քանի տարի առաջ էր ձեռք բերվել», - հավելել է թերթը: