28/06/2017 16:22
Մեկնարկել են Դամասկոս-Երևան-Դամասկոս երթուղով չվերթները
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում հունիսի 28-ին տեղի է ունեցել Դամասկոս-Երևան-Դամասկոս երթուղու պաշտոնական բացումը:
Չվերթի բացմանը ներկա էին Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը, Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Իսսամ Նայալը, ինչպես նաև՝ մի շարք այլ պատվավոր հյուրեր:
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը «Շամ Ուինգս» ավիաընկերությանը Դամասկոս- Երևան-Դամասկոս երթուղով թռիչքներ իրականացնելու թույլտվություն էր տրամադրել: Չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի: