28/06/2017 11:24
Գրեթե համոզված եմ՝ լայնամասշտաբ պատերազմ չպետք է սկսվի, որովհետև դրանով Ղարաբաղի հարցը չի կարող լուծվել. Նախարար
Գրեթե համոզված եմ, որ լայնամասշտաբ պատերազմ պետք է չսկսվի, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
«Հաշվի առնելով մեր հակառակորդին՝ ռազմական գործողությունների վերսկսումը կարող է բազմաթիվ դրդապատաճառներ ունենալ։ Ես գրեթե համոզված եմ, որ լայնամասշտաբ պատերազմ պետք է չսկսվի, որովհետև այդ պատերազմով Ղարաբաղի հարցը չի կարող լուծվել։ Չկա որևէ զարգացում, որով Ղարաբաղի հարցը կարող է լուծվել հօգուտ Ադրեջանի», - ասաց Վիգեն Սարգսյանը։
Նա նշեց՝ չնվազեցնելով այն վտանգները, որոնք պատերազմի դեպքում կարող են լինել Հայաստանի համար, պատերազմի գնալն Ադրբեջանի ղեկավարության կողմից կլիներ անմտություն.
«Սրանով, իհարկե, չեն բացառվոմ սահմանային սադրանքներն ու էսկալացիաները»: