28/06/2017 15:39
ԵՄ-ն երկարացրել է Ռուսաստանի նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցները
Եվրոպական միությունը պաշտոնապես վեց ամսով երկարացրել է Ռուսաստանի նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցները, ասվում է ԵՄ-ի խորհրդի՝ չորեքշաբթի տարածած հայտարարության մեջ: Սահմանափակումները կգործեն մինչև 2018 թվականի հունվարի 31-ը:
Մինչ այդ, դրանք հաստատվել էին մինչեւ 2017 թվականի հուլիսի 31-ը: Ինչպես նշվում է, որոշումն ընդունվել է միաձայն: Դա արվել է հունիսի 22-23-ին ԵՄ-ի մասնակից երկրների ղեկավարների գագաթնաժողովում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ Մինսկի համաձայնությունների կատարման թեմայով զեկույցից հետո: