28/06/2017 11:32
Հաստատված տվյալներով՝ վերջին 10 օրում ադրբեջանական կողմն ունի առնվազն 8 զոհ. Նախարար
Վերջին 10 օրվա ընթացքում, հաստատված տվյալներով, ադրբեջանական կողմն ունի առնվազն 8 զոհ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
«Ունենք դիտարկման արդյունք, բայց չունենք ապացույց։ Այդ 8 զոհը դեռևս հուղարկավորված չեն ու արդբեջանական մամուլում այդ մասին դեռևս ոչ մի լուր չկա», - ասաց Վիգեն Սարգսյանն՝ ընդգծելով, որ սա պետք է հաշվի առնել՝ հասկանալու, թե ինչ հակառակորդի հետ գործ ունենք։