28/06/2017 18:20
Պերեսը բացահայտել է Անչելոտիի և Բենիտեսի պաշտոնանկությունների պատճառները
«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը բացատրել է, թե ինչու են ժամանակին թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացվել իտալացի Կարլո Անչելոտին և իսպանացի Ռաֆայել Բենիտեսը, փոխանցում է Championat.com-ը:
«Մենք հեռացրինք Անչելոտիին, քանի որ թիմին անհրաժեշտ էր նոր խթան՝ առաջին հերթին ֆիզիկական պատրաստության տեսանկյունից: Մեր ունեցած տվյալներով, այդ իմաստով ամենապիտանին Բենիտեսն էր: Բայց նա որոշ պատճառներով չկարողացավ ընդհանուր լեզու գտնել թիմում: Թեև դրա պատճառը ֆուտբոլիստների հետ վատ հարաբերությունները չէին: Մենք չունեցանք համապատասխան արդյունքներ, և ես որոշեցի հեռացնել նրան: Դա ցավով եմ արել, քանի որ նա «Ռեալի» մարդ է», - Պերեսի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ Անչելոտին «Ռեալը» գլխավորել է 2013-2015 թվականներին, Բենիտեսը հեռացվել է 2015-2016 թվականների մրցաշրջանում՝ տեղը զիջելով Զիդանին: