28/06/2017 18:31
ԱՄՆ-ը «գազային հեղափոխություն» է հռչակել
ԱՄՆ-ն մտադիր է մինչև 2020 թվականը հեղուկ բնական գազի գլոբալ շուկա մտնել որպես զուտ արտահանող, ասվում է Սպիտակ տան կայքում: Ամերիկյան գազի վաճառքը 2016-2040 թթ. կարող է դաշնային բյուջեի եկամուտներն ավելացնել 118 մլրդ դոլարով, փոխանցում է Lenta.ru-ն:
«Գազային հեղափոխությունն ԱՄՆ-ում կբերի նրան, որ մեր երկիրը գլոբալ խաղացող կդառնա որպես հեղուկ բնական գազի արտահանող», - նշվում է հաղորդագրության մեջ:
Այս պահի դրությամբ՝ 1953 թվականից ի վեր, Միացյալ Նահանգները բնական գազի ներմուծող է: