28/06/2017 12:18
«Գազպրոմը» մտադիր է լքել թուրքական շուկան
«Գազպրոմ» խումբը կարող է վաճառել Bosphorus gas և Akfel Holding իր մասնաբաժիննեչը: Այդպիսով՝ ռուսական ընկերությունը կարող է լքել Թուրքիայի ներքին շուկան՝ մնալով գազի ներկրող: Այս մասին չորեքշաբթի հայտնել է «Коммерсантъ»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, փոխանցում Lenta.ru-ն:
Նրանց տվյալով՝ Գազպրոմբանկը (ԳՊԲ) ավարտում է ելքը Promak ընկերությունից, որին պատկանում է Թուրքիայում ռուսական գազի երկու մատակարարի մասնաբաժինը՝ Enerco և Avrasya. Promak-ը ԳԲՊ-ի և Akfel Holding թրեյդերի համատեղ ձեռնարկությունն է:
Պարբերականը ենթադրում է, որ շուկայի լքումը կարող է ուժեղացնել «Գազպրոմի» դիրքերը՝ գնային սակարկություններում, քանի որ ընկերությունն արդեն չի ունենալու ուղիղ հետաքրքրություն պահպանել բիզնեսում շահութաբերության բաշխումը: