28/06/2017 20:30
Դանի Ալվեսը հրաժեշտ է տվել Թուրինի «Յուվենտուսի» երկրպագուներին
Բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսը հրաժեշտ է տվել Թուրինի «Յուվենտուսին», որի կազմում անցկացրեց մեկ մրցաշրջան, փոխանցում է Sports.ru-ն;
Հաղորդվում է, որ իտալական ակումբն ու Ալվեսը խզել են պայմանագիրը:
Ֆուտբոլիստն իր Ինստագրամի էջում շնորհակալություն է հայտնել «Յուվենտուսի» երկրպագուներին և խաղընկերներին, որոնք իրեն ընդունել են իսկական պրոֆեսիոնալներին վայել:
«Կարծում եմ՝ իմ հավատարմությունը հարգանքի նշան էր ակումբի և ֆանատների նկատմամբ: Ներողություն եմ խնդրում, եթե երբեմն տպավորություն էր ստեղծվում, թե համարժեք չեմ իրավիճակին. պարզապես ես ունեմ ինքնաարտահայտման յուրօրինակ ձև: Ես գումարի համար չեմ խաղում ֆուտբոլ: Ես սիրում եմ իմ մասնագիտությունը: Փողը չի լինի ինձ համար ակումբը փոխելու խթան», - գրել է Ալվեսը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դանի Ալվեսը հաջորդ մրցաշրջանը կանցկացնի անգլիական «Մանչեսթեր Սիթիում»: