28/06/2017 14:00
Հայաստանն իր համար թթվածնի պես է, սա իր «դոպինգն» է. Մարթեն Յորգանցը Հայաստանում է
Ֆրանսահայ երգիչ, կոմպոզիտոր Մարթեն Յորգանցն, ով 80-ականների սերնդին առավել հայտնի է իր «Ճկույթիկ», «Այբ, բեն, գիմ» ճանաչված կատարումներով, 5-ամյա դադարից հետո կրկին Հայաստանում է: Այդ մասին Aysor.am-ին տեղեկացրեց վերջինիս ընկեր կիթառահար, երգահան Եղիշե Պետրոսյանը, ում հրավերով էլ ֆրանսահայ երգիչն այժմ Հայաստանում է:
Եղիշե Պետրոսյանի և Մարթեն Յորգանցի ընկերությունը ծնվել է դեռևս 80-ականներին՝ հայաստանյան առաջին այցելությունից հետո:
«Մոտ 5 տարի ինչ-ինչ պատճառներով չէր կարողացել գալ: Իր ծննդյան օրը եկավ՝ հունիսի 24-ին: Այդ օրը փոքրիկ միջոցառում կազմակերպեցինք «Բում-բումիկ» մանկական կենտրոնում, որտեղ շատ մանուկներ կային: Հետաաքրքիր և ուրախ հանդիպում էր երեխաների ու նրանց ծնողների հետ», - մեզ հետ զրույցում նշեց Ե. Պետրոսյանը:
Յորգանցն այստեղ կմնա մինչև հուլիսի 9-ը: Ինչպես երգահան ընկերն է նկատում, Հայաստանն իր համար թթվածնի պես է, սա իր «դոպինգն» է, ու հիմա շատ երջանիկ է, որ կրկին հայրենիքում է:
Մարթեն Յորգանցի հետ հարցազրույցն` առաջիկայում: