29/06/2017 09:38
ԱՄՆ-ի Ֆրեզնոյի հայկական թաղամասը պատմական ժառանգություն ճանաչելու ծրագիր է առաջարկվում. ՀԺ
ԱՄՆ-ում հանդես են եկել Ֆրեզնո քաղաքի Հայկական թաղամասը պատմական ժառանգություն ճանաչելու նախաձեռնությամբ: «Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ՝ այս առաջարկը տեղադրվել է Charge.org կայքում: Առաջարկը ստորագրել է 256 մարդ անհրաժեշտ 500-ից:
«Պատմական թաղամաս ճանաչվելը թույլ կտա պահպանել «Սուրբ Երրորդություն» հայ առաքելական եկեղեցու շուրջ գտնվող տների արտաքին տեսքը և պաշտպանել թաղամասը կառուցապատումից», - նշել է թերթը: