29/06/2017 10:27
2016 թվականին ԵՄ-ն ՀՀ պետբյուջեին 27.5 մլն եվրո է հատկացրել
ՀՀ պետբյուջե ԵՄ-ի կողմից 2016 թվականին 27.5 մլն եվրո է հատկացվել, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ ներկայացնելով 2016-ի բյուջեի կատարողականը:
«Այժմ ԵՄ-ն ՀՀ-ի քաղաքական և առևտրային գործընկերներից է. 2016 թվականն այդ առումով շատ հագեցած է եղել: Այդ շրջանում ակտիվորեն շարունակվել են բանակցությունները, ՀՀ-ԵՄ հետ շրջանակային համաձայնագրի վերաբերյալ էլ բանակցությունների մի քանի փուլ է եղել», - նկատեց նա:
Շավարշ Քոչարյանն ընդգծեց, որ տարվա ընթացքում պաշտոնական բազմաթիվ կարևոր երկկողմանի հանդիպումներ են տեղի ունեցել, որոնց արդյունքում մի շարք կարևոր ձեռքբերումներ են արձանագրվել, այդ թվում՝ 2016- ին ԵՄ-ն 7 մլն եվրո է հատկացրել ընտրական գործընթացների բարեփոխումների համար:
Փոխնախարարը նաև կարևորեց այն հանգամանքը, որ 2017 թվականի սկզբին ավիացիոն գոտու վերաբերյալ երկկողմանի բանակցություններ են սկսվել: